
Իտալիա, Իտալիայի գավաթ, 1/8 - Եզրափակիչ
17 Հունիս 2020 - 23:00
0ՍՍԿ Նապոլի

Յուվենտուս
Բելգիայի հավաքականի ու «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը նեապոլյան թիմի հետ՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Մերտենսը, որն «Ինտերի» դեմ գավաթային խաղում խփեց թիմի միակ գնդակը՝ դառնալով «Նապոլիի» պատմության ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, նեապոլյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Մինչև թիմի հետ նոր համաձայնության հասնելը Մերտենսի պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ լրանում էր հունիսի 30-ին։
«Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է»,- գրել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը՝ իր թվիթերյան էջում հայտնելով գործարքի մասին։
Մերտենսը «Նապոլիին» է միացել 2013 թվականին և այժմ իր 7-րդ մրցաշրջանն է անցկացնում թիմի կազմում։
Մերտենսը նեապոլյան թիմում 122 գոլ է խփել, որով դարձել է թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Մերտենսի՝ «Նապոլիում» խփած գոլերը՝ ըստ մրցաշարերի՝
Ա Սերիա – 90 գոլ
Չեմպիոնների լիգա – 16 գոլ
Եվրոպա լիգա – 9 գոլ
Իտալիայի գավաթ – 6 գոլ
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ – 1 գոլ
Նշենք՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Դրիս Մերտենսը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Նապոլիի» կազմում Մերտենսը երկու տիտղոս է նվաճել՝ 2013-14 մրցաշրջանում դառնալով Իտալիայի գավաթի և 2014-15 մրցաշրջանում՝ Իտալիայի Սուպերգավաթի հաղթող։
Հիշեցնենք, որ «Նապոլին» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է այսօր։ Թիմն Իտալիայի գավաթի եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

