«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Կալյեխոնը, որն ազատ գործակալի կարգավիճակ ուներ, համալրել է «Ֆիորենտինայի» շարքը՝ հաղորդում է «մանուշակագույնների» պաշտոնական կայքը:
Պայմանագրից այլ մանրամասներ հայտնի չեն: Հայտնի չէ նաև պայմանագրի գործողության ժամկետը:
Հիշեցնենք, որ Կալյեխոնը Մադրիդի «Ռեալի» սան է: «Նապոլիում» էր հանդես գալիս 2013 թվականից: Նա նեապոլյան թիմի կազմում անցկացրել է շուրջ 350 հանդիպում:
Իսպանիայի հավաքականի կազմում Կալյեխոնը մասնակցել է 5 հանդիպման:

