Logo

Պաշտոնական. Իվան Ռակիտիչը՝ «Սևիլիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.09.2020ՍՊՈՐՏ
hi res 519be0bf8b5455dbfcf820cbf54b9632 crop north - Պաշտոնական. Իվան Ռակիտիչը՝ «Սևիլիայի» ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:02

-

-

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վերադարձել է «Սևիլիա», այս մասին հայտնել է անդալուսյան ակումբի պաշտոնական կայքը։

«Սևիլիան» «Բարսելոնային» 1.5 մլն. եվրո է վճարել խորվաթ խաղացողի դիմաց։ Եվս 9 մլն. եվրո կատալոնական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։

Ռակիտիչը կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականը։

Ըստ շշուկների՝ կիսապաշտպանը անձամբ է խնդրել ակումբին բաց թողնել իրեն ու ցանկություն է հայտնել վերադառնալ «Սևիլիա», որտեղ նա հանդես է եկել 2011-ից 2014 թվականը։

«Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացրել Կումանի գլխավորությամբ, Մեսին չի ժամանել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ