Logo

Պաշտպանություն ու տուգանայիններ. խելահեղ վերջաբան «Գոլդեն Սթեյթ» - «Հյուսթոն» խաղում

10:28 / 29.04.2025Բասկետբոլ
null

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի «Գոլդեն Սթեյթ» – «Հյուսթոն» դիմակայությունում կայացել է 4-րդ հանդիպումը և ավարտվել կալիֆորնիացիների հաղթանակով:

«Ուորիորզը» առավելության է հասել 109-106 հաշվով: Վիճաբանություններով ու տեխնիկական զգուշացումներով անցած խաղը տեղափոխվել է «քլատչ», որտեղ որոշիչ են դարձել հիմնական ժամանակի ավարտից 4 վայրկյան առաջ Դրեյմոնդ Գրինի հաջող պաշտպանությունն Ալպերեն Շենգյունի դեմ, ինչպես նաև Ջիմի Բաթլերի գրանցած ռեբաունդը: Կալիֆորնիացիների աստղային նորեկի նկատմամբ այդ պահին կանոնների խախտում է գրանցվել, և նա տուգանային գծից 2 անվրեպ նետում է կատարել:

«Ռոքեթսը» կարող էր փրկվել միայն այն դեպքում, եթե 4 վայրկյանում Ֆրեդ Վանվլիտը հասցներ 3-միավորանոց նետում կատարել, բայց նրա փորձն անհաջող է եղել:

Դիմակայության հաշիվը դարձել է 3-1: Թիմերի 5-րդ հանդիպումը կկայանա Հյուսթոնում: Հաջորդ փուլ դուրս գալու համար ակումբներին հարկավոր է 4 հաղթանակ գրանցել:

«Գոլդեն Սթեյթ» – «Հյուսթոն» խաղը ցուցադրվել է «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ