Կիպրոսի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 3-4-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում:
ՀՖՖ-ի կայքը տեղեկացնում է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին հրավիրել է 20 ֆուտբոլիստի, որոնցից 8-ն արտասահմանից են.
Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան - ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան - «Վոլդերս» (Ավստրիա)
Պաշտպաններ
Տիգրան Խաչիյան - «Խիմկի» (Ռուսաստան)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կոնանե Ասլանյան - «Գրենոբլ» (Ֆրանսիա)
Ստեփան Գիգոլյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Գագիկ Ակուլյան - «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Վադիմ Հարությունյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էնդրյու Դարաքչյան - Օքլենդի համալսարան (ԱՄՆ)
Վաչե Հակոբյան - ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան - ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Միշել Այվազյան - «Արարատ-Արմենիա»
Լևոն Բաշոյան - «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան - «Շիրակ»
Հարձակվողներ
Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)
Արիս Կարապետյան - ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան - ԲԿՄԱ
Հայաստանի թիմը սեպտեմբերի 5-ին կմեկնի Կիպրոս, որտեղ սեպտեմբերի 6-ին և 9-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի Մ19 հավաքականի հետ: