Logo

Փաշիկ Ալավերդյանը կշարունակի գլխավորել ծանրամարտի Հայաստանի հավաքականը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:00 / 20.10.2022Ծանրամարտ
Բացառիկ
null

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կշարունակի աշխատանքն ազգային թիմում: Այդ մասին 69-ամյա մասնագետը հայտնեց VNews-ի թղթակցի հետ զրույցում:

Փաշիկ Ալավերդյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Որոշվել է, որ մարզիչը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը ու աշխատանքը կհամատեղի Բահրեյնի ազգային թիմում գործունեության հետ:

Ավելի վաղ Փաշիկ Ալավերդյանը VNews-ին հայտնել էր, որ ծանրամարտի Բահրեյնի հավաքականում կկատարի խորհրդականի աշխատանք: Վերջերս Բահրեյնում կայացած Ասիայի առաջնությունում փորձառու մասնագետն իր խորհուրդներով օգնել էր արաբական երկրի թիմին, որի կազմը համալրել է նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Գյումրեցի ծանրորդն Ասիայի չեմպիոն էր դարձել գերծանր քաշային կարգում (+109 կգ)՝ սահմանելով պոկում վարժության ու երկամարտի ռեկորդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ