Logo

«Պարոն Չեմպիոնների լիգա» Մբապեի ապշեցնող ցուցանիշները

11:42 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում հեթ-տրիկ ձևակերպեց, ինչի շնորհիվ գրանցեց մի շարք ցուցանիշներ:

Ֆրանսիացին ակումբային գլխավոր եվրագավաթում իր գոլերի թիվը հասցրեց 60-ի՝ շրջանցելով Թիերի Անրիին: Այժմ նա 6-րդն է մրցաշարի բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկում՝ զիջելով միայն Ռաուլին, Կարիմ Բենզեմային, Ռոբերտ Լևանդովսկիին, Լիոնել Մեսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին: Ռաուլից Մբապեն հետ է 11 գոլով:

Մբապեն Չեմպիոնների լիգայում գրանցեց իր 4-րդ հեթ-տրիկը՝ 1 խաղում 3 գոլ խփելու ցուցանիշով հավասարվելով Կարիմ Բենզեմային: Ռոբերտ Լևանդովսկին 6 հեթ-տրիկ է գրանցել ՉԼ-ում, Ռոնալդուն ու Մեսին՝ 8-ական:

Մբապեն նաև 3-րդ հեթ-տրիկը գրանցեց Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում՝ կրկնելով «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիի ցուցանիշը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ