«Պարման» դարձյալ կխաղա իտալական Ա սերիայում։
Բ սերիայի 36-րդ տուրում «Պարման» 1-1 հաշվով է ավարտել «Բարիի» դեմ արտագնա հանդիպումը և ժամկետից շուտ նվաճել ֆուտբոլի Իտալիայի առաջնության ուղեգիր։
1997թ․ Իտալիայի փոխչեմպիոնն առաջնության ավարտից երկու տուր առաջ 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և անհասանելի է դարձել երրորդ տեղում գտնվող «Վենեցիայի» համար։ Երկրորդ տեղում ընթացող «Կոմոն» ունի 71 միավոր։
Այսպիսով, «Պարման» Ա սերիա կվերադառնա երեք մրցաշրջան անց։ Այժմ թիմը գլխավորում է «Յուվենտուսի», «Սամպդորիայի» ու «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Պեկիան։