Թբիլիսիի «Դինամոյի» վրացի կիսապաշտպան Լուկա Պարկաձեն կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Վրաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի Թբիլիսիի ակումբում, այնուհետև կմիանա մյունխենցիներին:
Պարկաձեն, ամենայն հավանականությամբ, ելույթները կսկսի «Բավարիայի» երկրորդ թիմում:
Վրաստանի Մ17 հավաքականում Լուկան անցկացրել է 19 հանդիպում ու խփել 3 գոլ:


