Պարալիմպիկ խաղերի պատմության առաջին տրանսգենդեր մարզուհին չկարողացավ դուրս գալ պարաաթլետիկայի մրցաշարի T12 դասակարգման 400 մետր վազքի եզրափակիչ:
Տեսողության խանգարումներ ունեցողների պայքարում 50-ամյա իտալուհի Վալենտինա Պետրիլոն Փարիզ-2024-ի կիսաեզրափակիչում 57,58 վայրկյան արդյունքով գրավեց 6-րդ տեղը։
Ի դեպ, Պետրիլոն մինչև սեռափոխությունը տղամարդկանց պայքարում դարձել էր Իտալիայի 11-ակի չեմպիոն: