Logo

Պարագվայցի ֆուտբոլիստը թքել է Մեսիի ուղղությամբ

15:10 / 13.10.2023Ֆուտբոլ
null

Տհաճ միջադեպ է գրանցվել Արգենտինա - Պարագվայ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի երրորդ տուրի խաղում։

Պարագվայցի Անտոնիո Սանաբրիան դրվագներից մեկում թքել է Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի ուղղությամբ։ Հանդիպման գլխավոր մրցավարը չի նկատել դրվագը և չի պատժել իտալական «Տորինոյի» հարձակվողին։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը 1-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել այդ խաղում, իսկ 36-ամյա Մեսին փոխարինման էր մտել 56-րդ րոպեին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա