Logo

Պարաբազկամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ից հայրենիք է բերել 15 մեդալ

12:27 / 08.06.2025Այլ մարզաձևեր
null

Պարաբազկամարտի Հայաստանի հավաքականը Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունում նվաճած 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալներով վերադարձել է հայրենիք, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։

Ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալակիր են դարձել Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը, Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալ են նվաճել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը, Կամո Կարապետյանը։

Աջ ձեռքով մրցումներում Եվրոպայի չեմպիոն են դարձել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ