Logo

Պարաբազկամարտի Հայաստանի չեմպիոնները

12:58 / 09.04.2024Բազկամարտ
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է պարաբազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:

Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել. այն անցկացվել է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով:

Հայաստանի առաջնությունում լավագույնս հանդես եկած մարզիկները կընդգրկվեն պարաբազկամարտի Հայաստանի հավաքականի կազմում, որը մայիսի 2-12-ը կմասնակցի Սլովենիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ հայ մարզիկներն առաջիկայում նաև ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն:

Ֆոտո՝ ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ