Իտալական «Միլանի» հարձակվող Դանիել Մալիդին կարիերան կշարունակի «Սպեցիայում», որը վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դանիել Մալդինին «Միլանի» կազմում իր առաջին և դեռ վերջին գոլը խփել է հենց «Սպեցիայի» դեմ խաղում՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին։
2021/22 մրցաշրջանում իտալացին միլանյան ակումբի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Դանիելեն «Միլանի» ու Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին է։


