Հունական «Պանատինաիկոսի» պաշտպան Ջորջ Բոլդոկին մահացած են հայտնաբերել, հայտնում է Goal.com-ը:
31-ամյա ֆուտբոլիստի դին գտել են Աթենքի արվարձանում տեղակայված սեփական տան լողավազանում: Մահվան պատճառներն առայժմ անհայտ են:
Հիշեցնենք, որ Բոլդոկը «Պանատինաիկոս» էր տեղափոխվել ամռանը: Մինչև այդ նա 2017-ից հանդես էր գալիս անգլիական «Շեֆիլդ Յունայթեդում»:
Հունաստանի հավաքականի կազմում Բոլդոկը նորամուտը նշել է 2022 թվականին և անցկացրել է 12 հանդիպում: