«Պալմեյրասը» պատմության մեջ 12-րդ անգամ հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն:
«Կրուզեյրոյի» դեմ առաջնության վերջին տուրի խաղում «Պալմեյրասը» բաց է թողել հաղթանակը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն ոչ-ոքին բավարարել է, որ ակումբը պաշտպանի չեմպիոնական տիտղոսը:
Վերջին տուրից հետո «Պալմեյրասը» 70 միավորով գլխավորել է աղյուսակը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Գրեմիոն», որը վաստակել է 68 միավոր: Երրորդ ու չորրորդ տեղերը 66-ական միավորով զբաղեցրել են համապատասխանաբար «Ատլետիկո Մինեյրոն» ու «Ֆլամենգոն»:
Բրազիլիայի 8-ակի չեմպիոն «Սանթոսն» էլ առաջնության արդյունքներով զբաղեցրեց 17-րդ տեղն ու պատմության մեջ առաջին անգամ դուրս մնաց առաջին դիվիզիոնից: Ակումբի անհաջողությունից հետո երկրպագուները զանգվածային անկարգություններ են սկսել փողոցներում՝ հրկիզելով ավտոմեքենաներ, ավտոբուսներ և շենքեր:
The worst year for Santos fans in history… pic.twitter.com/cHtElxGTSL
— Neymoleque | Fan 🇧🇷 (@Neymoleque) December 7, 2023
Following the teams first relegation in its 111 year history, Santos-fans have set fire to a car outside the stadium.pic.twitter.com/1xnCVLtL0D
— André 'Noruega' Østgaard (@AndreOstgaard) December 7, 2023
❗⚽️🇧🇷 - In Brazil, riots are occurring in the City of Santos following the relegation of the Santos FC football team to the second division of the National Championship.
— 🔥🗞The Informant (@theinformantofc) December 7, 2023
Santos fans are burning cars and buses that drive around Vila Belmiro after the club's relegation. pic.twitter.com/hfPndgS4e0