«Չելսիի» կիսապաշտպան Քոլ Պալմերը նախորդ 2 ամիսների ընթացքում 32 գոլային պահ է ստեղծել, գրում է Opta վիճակագրական գործակալությունը:
Անգլիացին եվրոպական թոփ-5 ազգային առաջնություններում այս ցուցանիշով հավասարը չունի, սակայն նրա ստեղծած պահերից և ոչ մեկը թիմակիցները չեն վերածել գոլի:
Վերջին անգամ Պալմերը գոլային փոխանցում է կատարել դեկտեմբերի 1-ին՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (3-0):
Անգլիացին այս մրցաշրջանում 24 խաղում խփել է 14 գոլ, կատարել 6 ասիստ: