Logo

Պալմերն ապաքինվել է վնասվածքից

18:50 / 28.11.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ասել է, որ թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերն ապաքինվել է վնասվածքից ու կարող է մասնակցել «Արսենալի» դեմ լոնդոնյան դերբիին, տեղեկացնում է Football London-ը։

«Պալմերը պատրաստ է մեկնարկային կազմում խաղալուն , բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Նա մեր լավագույն ֆուտբոլիստներից է և շատ կուժեղացնի կազմը»,- ասել է Մարեսկան։

23-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ ապաքինվել էր սեպտեմբերին ստացած վնասվածքից, բայց տանը կոտրել էր ոտքի մատը, ինչի հետևանքով բաց էր թողել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։

Պալմերն այս մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու խփել է 2 գոլ։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ