Երկրորդ տարին անընդմեւ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը նվաճած «Պալմա Ֆուտզալը» սոցցանցերում հայերենով գրառում է կատարել.
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, միշտ մեր սրտերում»։ Այնուհետև, իսպաներենով շարունակել և շնորհակալություն հայտնել նաև Երևանից։
Հիշեցնենք, որ իսպանական ակումբը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած եզրափակիչում 5-1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։ Երկրորդ տարին անընդմեջ «Պալմա Ֆուտզալի» կազմում գլխավոր եվրագավաթում հաղթել էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։