Ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը խոսել է կենտրոնական կիսապաշտպան Գեորգի Սուդակովի տրանսֆերային արժեքի մասին:
«Եթե նա լավ հանդես գա Եվրո-2024-ում, ապա միանշանակ կհեռանա ակումբից: Բայց առանց Եվրոյում լավ ելույթների էլ նրա ծառայություններով շատերն են հետաքրքրված: Եթե նայենք, թե որ դիրքում է նա խաղում, ապա համաշխարհային ֆուտբոլում Սուդակովի մակարդակի միայն մի քանի ֆուտբոլիստ կգտնենք:
Վերջին առաջարկը մենք ստացել ենք «Նապոլիից» 40 միլիոն եվրոյի տեսքով, բայց մենք մերժել ենք այն: «Շախտյորը» միանշանակ նրան 50 միլիոնց պակաս գումարով չի վաճառի: Ես չեմ կարող ասել, թե որ ակումբից կլինի հաջորդ առաջարկը, բայց այն հաստատ կլինի»,- ասել է Սերգեյ Պալկին The Telegraph-ի հետ հարցազրույցում:
Transfermarkt-ը 21-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Սուդակովը մասնակցել է 23 խաղի, դարձել 6 գոլի ու 4 ասիստի հեղինակ։