«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Պալիստերը կարծում է, որ ակումբի ավագ Բրունու Ֆեռնանդեշն աստղ կլիներ «Բարսելոնայում» կամ «Ռեալում», հայտնում է FourFourTwo-ն։
«Եթե Ամորիմը կիրառեր 4-3-3 մարտավարությունը, Ֆեռնանդեշից առավելագույնը կքաղեր։ Կարծում եմ` ներկայիս մարտավարական սխեման բացարձակ չի համապատասխանում Բրունուին։ Դա անհանգստացնող է, քանի որ Ֆեռնանդեշը մի քանի մրցաշրջան եղել է ակումբի լավագույն խաղացողը։
Բրունուն աստղ կլիներ «Ռեալում» կամ «Բարսայում», եթե նման մակարդակի ակումբ տեղափոխվեր, բայց նա խաղում է խնդիրներ ունեցող «Մանչեսթեր Յունայթեդում»: Ֆեռնանդեշը բավարար գնահատականի չի արժանանում։
Ուրախ եմ, որ նա մնաց ակումբում։ Ամռանը շատ խոսակցություններ կային Սաուդյան Արաբիա տեղափոխության մասին։ Երկրպագուները սիրում են նրան, իսկ նա հավատարիմ է թիմին»,- ասել է Պալիստերը։
31-ամյա Ֆեռնանդեշը մանկունիական գրանդում է 2020թ. հունվարից, 295 խաղում խփել է 99 գոլ, կատարել 86 ասիստ։

