Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն իմպրովիզացիոն սպարինգի ժամանակ նոկաուտի է ենթարկել հանրահայտ բլոգեր Show Speed-ին:
Աստղային սթրիմերի բազմաթիվ հարվածներից ոչ մեկը չի անհանգստացրել 45-ամյա ֆիլիպինցուն: Լեգենդար բռնցքամարտիկը գրագետ հակագրոհել է, որից հետո Speed-ն ընկել է և չի կարողացել կանգնել:
Հիշեցնենք, որ Պակյաոն մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասին պարտվելուց մեկ ամիս անց։
Ֆիլիպինցին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 72 մենամարտ, տարել 62 հաղթանակ, պարտվել 8 դիմակայությունում և գրանցել երկու ոչ-ոքի։