Logo

Պակյաո. «Ես մի քանի մենամարտ եմ նախատեսել 2026 թվականի համար»

21:25 / 15.12.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտարարել է, որ գալիք տարվա ընթացքում անցկացնելու է մի քանի մենամարտ, հաղորդում է ТАСС-ը:

«Ես մի քանի մենամարտ եմ նախատեսել 2026 թվականի համար։ Մենք բանակցություններ ենք վարում»,- ասել է ֆիլիպինցին:

2025 թվականի հուլիսի 20-ին Պակյաոն չորս տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր ռինգ և ոչ-ոքի գրանցել Մարիո Բարիոսի դեմ մենամարտում:

46-ամյա Պակյաոն գրանցել է 62 հաղթանակ (39-ը՝ նոկաուտով), 8 պարտություն և 3 ոչ-ոքի։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ