Logo

Պաղեստինում ֆուտբոլիստ է զոհվել Իսրայելի հարձակման հետևանքով

23:56 / 11.09.2024Ֆուտբոլ
null

Քուվեյթը ներկայացնող «Ալ Յարմուկ» ակումբի ֆուտբոլիստ Համդի Լուբադը զոհվել է Իսրայելի հարձակման հետևանքով։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Աբուբակար Աբեդը։

Ըստ աղբյուրի` Իսրայելի օդային ուժերը սեպտեմբերի 11-ին հարված են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ։ Ֆուտբոլիստն այդ պահին եղել է իր բնակարանում, զոհվել են նաև նրա կինն ու չորս դուստրերը։ Լուբադը իսրայելա-պաղեստինյան կոնֆլիտի ժամանակ զոհված 303-րդ ֆուտբոլիստն է։

Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից Իսրայելի և Պաղեստինի միջև վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները, որոնք Գազայի հատվածում շարունակվում են մինչև օրս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ