89 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ֆրանսիսկո Խենտոն՝ հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը:
Իսպանացին մադրիդյան ակումբում հանդես է եկել 1953-1971 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 600 հանդիպում և դարձել 182 գոլի հեղինակ։
Խենտոն աշխարհի միակ խաղացողն է, որը վեց անգամ նվաճել է եվրոպական Չեմպիոնների գավաթը:
Նա նաև Մադրիդի «Ռեալի» կազմում 12 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ նվաճել Իսպանիայի գավաթը, իսկ 1960 թվականին՝ օգնել թիմին նվաճել Միջմայրցամաքային գավաթը։
Խենտոն մադրիդցիների կազմում նվաճել է 23 գավաթ, ինչը ակումբային ռեկորդ է։ Մարսելոն այս շաբաթ կրկնեց Խենտոյի ռեկորդը՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր: