Logo

Արաս Օզբիլիս. «Պատրաստ եմ այս խաղին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:08 / 14.09.2022• Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» սեպտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումը կանցկացնի (20:45):

Կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Երկար ժամանակ չեմ խաղացել, բայց շատ եմ աշխատում, նաև մարզիչն է շատ օգնում, որ շուտ մարզավիճակ հավաքեմ: Պատրաստ եմ այս խաղին:

Տիգրան Բարսեղյանը ներկայումս լավ մարզավիճակում է: Չեմ խոսել նրա հետ: Մենք վերլուծել ենք մրցակցի խաղը»,- նշել է Արաս Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում «Փյունիկը» Շվեյցարիայում 1-3 հաշվով պարտվել էր «Բազելին», իսկ «Սլովանը», որի կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 0-0 հաշվով էր ավարտել Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ հանդիպումը:

«Փյունիկի» նախախաղային մարզումը «Սլովանի» դեմ հանդիպումից առաջ՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ