Logo

Օզբիլիս. «Զախարյանը շատ կօգներ Հայաստանի հավաքականին»

15:31 / 06.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ Արաս Օզբիլիսը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու և Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու հնարավորության մասին:

«Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է։ Իհարկե, նա կօգներ Հայաստանի հավաքականին։ Բայց ամենակարևորն այն է, որ մեր ազգային հավաքականում պետք է խաղան նրանք, որոնք իսկապես ցանկանում են:

«Չելսի՞». Աստված տա, որ ստացվի: Բայց, իմ կարծիքով, դժվար կլինի»,- 32-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որպեսզի «Չելսի» հնարավոր տեղափոխությունն իրականացվի:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին տեխնիկական պատճառներով ձախողվել էր 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական գրանդ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ