Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, 78-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրճատեց հաշվի տարբերությունը լիտվական «Ժալգիրիսի» դեմ խաղում՝ 1-2:
Հիշեցնենք, որ 23-րդ րոպեին հաշիվը բացել էր ֆրանսիացի հարձակվող Ֆաբիեն Ուրեգան: 42-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել էր բրազիլացի հարձակվող Ռենան Օլիվեյրան: