Բիլբաոյի «Աթլետիկն» Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում ընդունեց կատալոնական «Ժիրոնային» և հաղթեց 3-0 հաշվով: Հեթ-տրիկ գրանցեց բասկ կիսապաշտպան Օյան Սանսեթը:
Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 44 միավորով չորրորդն է, «Ժիրոնան»` 31 միավորով 7-րդը:
Իսպանիայի Լա լիգա, 23-րդ տուր
«Աթլետիկ» - «Ժիրոնա»` 3-0
Օյան Սանսեթ, 42 (11մ), 45+1, 79
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


