
«Լիվերպուլի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը դժգոհ է մնացել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը չի տոնել ԱՊԼ-ի 5-րդ տուրում կայացած «Վեսթ Հեմի» դեմ խաղում խփած գնդակը։
«Գոլը պարզապես հիանալի ստացվեց։ Միակ վատն այն էր, որ նա չտոնեց գոլը։ Ես չեմ կարողանում հավատալ, որ ֆուտբոլիստները չեն տոնում հին թիմի դեմ խփած գոլերը, չէ՞ որ նա ընդամենը 2 րոպե է այնտեղ անցկացրել»,- Օուենի խոսքն է հաղորդում Mirror-ը։
Ավելի ուշ Լինգարդը բացատրել էր գոլը չտոնելու պատճառը՝ ասելով, որ «Վեսթ Հեմի» երկրպագուներն իրեն աջակցել են, երբ նա վարձակալությամբ այդ թիմում էր հանդես գալիս։ Այդ ռեակցիայով նա ցանկացել է շնորհակալություն հայտնել։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ» հանդիպումն ավարտվել էր «կարմիր սատանաների» 2-1 հաշվով հաղթանակով։ 89-րդ րոպեին Ջեսի Լինգարդը դարձել էր հաղթական գոլի հեղինակ։