
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մայքլ Օուենն այն կարծիքին է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։
«Չեմ կարծում, թե Սալահն այդքան շատ գոլ կկարողանա խփել, եթե Հալանդը տեղափոխվի «Լիվերպուլ»։ Անհավանական հեռանկարներ կբացվեին, բայց ես կարծում եմ, որ նրա հաջորդ ակումբը «Մանչեսթեր Սիթին» կլինի։
«Բորուսիա» տեղափոխվելուց հետո Հալանդը Բունդեսլիգայի 49 խաղում 49 գոլի հեղինակ է դարձել։ Ընթացիկ մրցաշրջանում նա 10 խաղում 13 գոլի հեղինակ է դարձել։