Logo

Օուեն. «Բելինգեմը Ջերարդից, Լեմպարդից ու Սքոուլզից ավելի լավը չի դառնա»

22:27 / 26.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը իր կարծիքն է արտահայտել «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին:

«Բելինգեմը Ջերարդից, Լեմպարդից ու Սքոուլզից հենց այնպես ավելի լավը չի դառնա: Նա նրանց չի գերազանցի, եթե հաղթեց Լա լիգան, Չեմպիոնների լիգան ու Եվրո-2024-ը: Բայց Ջուդը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Ֆրենկի, Սթիվենի ու Փոլի մակարդակին հասնելու համար լավագույնը պետք է լինես մի քանի տարի շարունակ:

Անխոս, Բելինգեմը հիասքանչ է: Չկա աշխարհում ինչ-որ մեկը, որ ինձանից ավելի շատ հիանա նրա խաղով: Բայց չի կարելի ասել, որ նա ավելիին է հասել, քան վերոնշյալ երեք լեգենդները», - Օուենի խոսքն է փոխանցում Goal-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ