«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ, NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը մեկնել է հայրենիք և բաց կթողնի փետրվարի 15-ին նախատեսված «Կարոլինայի» դեմ հանդիպումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Օվեչկինն ունի ընտանեկան խնդիրներ, ակումբը չի հայտնել նրա վերադառնալու ժամկետը:
Հոկեյի ազգային լիգայի (NHL) ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը մասնակցել է 54 հանդիպման, խփել 32 գոլ և կատարել 22 ասիստ:
Ընդհանուր առմամբ՝ Օվեչկինը NHL-ում դարձել է 812 գոլի հեղինակ և 82 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանադացի Ուեյն Գրեցկիին (894):