Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ դուրս է եկել սահադաշտ:
Այնուամենայնիվ, թիմի գլխավոր մարզիչ Սպենսեր Քարբերին տեղեկացրել է, որ 39-ամյա ավագը դեռևս պատրաստ չէ մասնակցել խաղի:
«Ուղղակի առաջին քայլը: Ժամկետների մասին թարմացումներ չկան»,- X սոցիալական ցանցի էջում Քարբերիի խոսքը մեջբերում է լրագրող Սեմի Սիլբերը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքային թիմի հարձակվողը NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ձախ ֆիբուլայի կոտրվածք է ստացել: Օվեչկինը շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով։
Նա Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (868 գոլ) է, առաջատար կանադացի Ուեյն Գրեցկին ունի 894 գոլ: