«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության շաբաթվա լավագույն խաղացող, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Լեգենդար ռուս հարձակվողը նախորդ շաբաթ անցկացրած չորս խաղում վաստակել է 8 միավոր (7 գոլ, 1 ասիստ):
Շաբաթվա երկրորդ աստղը «Տորոնտոյի» հարձակվող Օսթոն Մեթյուսն է, որը չորս խաղում վաստակել է 10 միավոր (3+7)։
Երրորդ աստղն «Էդմոնթոնի» հարձակվող Քոնոր Մաքդևիդն է, որը չորս մրցավեճում իր հաշվին գրանցել է մեկ գոլ և 10 ասիստ:


