«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) շաբաթվա առաջին աստղ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։
39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել է իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։
Երկրորդ աստղը «Մոնրեալի» հարձակվող Նիկ Սուզուկին է, որը չորս խաղում իր անվան դիմաց գրանցել է նույնքան գոլ և երեք ասիստ կատարել։ Երրորդ աստղը «Սենթ Լուիսի» հարձակվող Ռոբերտ Թոմասն է, որը երեք հանդիպումներում վաստակել է 7 (2+5) միավոր։


