Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում «Վաշինգտոն Քեփիթալզը» 4-3 հաշվով առավելության է հասել «Ֆիլադելֆիա Ֆլայերզի» դեմ արտագնա մրցավեճում:
Ալեքսանդր Օվեչկինը կարիերայում 98-րդ անգամ դարպասի գրավմամբ աչքի է ընկել խաղափուլի վերջին րոպեին և կրկնել է լեգենդար կանադացի Ուեյն Գրեցկիի ռեկորդը, հայտնում է Kukla's Korner Hockey-ը:
Ռուս հարձակվողը ռեկորդային 35-րդ անգամ գրավել է Ջոն Տորտորելայի գլխավորած թիմերի դարպասը: Նախկինում նա 34 անգամ աչքի էր ընկել նաև Լինդի Ռաֆի թիմերի դեմ խաղերում:
39-ամյա հոկեյիստը NHL-ում գոլերի քանակը հասցրել է 879-ի և գլխավոր դիպուկահար Գրեցկիին զիջում է 15 տափօղակով: