Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը Մոսկվայի «Դինամոյի» կազմում կարող է մասնակցել «Եղբայրության գավաթ» ֆուտբոլային մրցաշարին։ Այս մասին հայտարարել է «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը։
«Իհարկե, դիտարկում ենք Ալեքսանդր Օվեչկինին հրավիրելու տարբերակը: Բնականաբար, նա հրավիրվելու թեկնածուների ցանկում է»,- հայտնել է Պիվովարովը «Чемпионат»-ին:
Հիշեցնենք, որ Օվեչկինը «Դինամոյի» հոկեյի թիմի սան է:
«Եղբայրության գավաթը» տեղի կունենա հուլիսի 3-7-ը Մոսկվայում։ Բացի «Դինամոյից», մրցաշարին կմասնակցեն նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Բելգրադի «Պարտիզանն» ու ՕՖԿ-ն: