Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 6-2 հաշվով հաղթել է «Յուտային»։
«Քեփիթալզից» դուբլ է գրանցել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ 39-ամյա լեգենդար հոկեյիստը ավելի է մոտեցել NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894)։ Օվեչկինը խփած գոլերի քանակը հասցրել է 868-ի և այժմ 26 տափօղակով է հետ Գրեցկիից։
«Վաշինտոնը» հաղթանակից հետո վաստակել է 27 միավոր ու գլխավորել Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։ «Յուտան» ունի 17 միավոր, 11-րդ տեղում է Արևմտյան գոտում։