Logo

Օվեչկինը հաղթական գոլ է խփել փլեյ-օֆֆի խաղի լրացուցիչ ժամանակում

11:49 / 22.04.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) փլեյ-օֆֆում «Վաշինգտոնը» մեկնարկել է հաղթանակով: «Մոնրեալի» դեմ մրցավեճում մայրաքաղաքային թիմը հաղթել է 3:2 հաշվով:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը դարձել է հաղթական գոլի հեղինակ:

Նախկինում երբեք ռուս հոկեյիսը փլեյ-օֆֆի լրացուցիչ ժամանակում գոլ չէր խփել:

Օվեչկիչը հանդիպումն ավարտել է 2 գոլով և 1 գոլային փոխանցմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ