Logo

Օվեչկինը ևս մեկ հանդիպում բաց կթողնի

15:36 / 23.12.2024Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը բաց կթողնի «Բոստոն Բրուինսի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպումը:

Լրագրող Թոմ Գուլիտի տեղեկություններով՝ 39-ամյա ռուս հոկեյիստը թիմի հետ չի մեկնի Սուրբ Ծննդյան ընդմիջումից առաջ վերջին հանդիպմանը։ «Բոստոն» - «Վաշինգտոն» խաղը կկայանա դեկտեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ Օվեչկինը նոյեմբերի 22-ին NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ձախ ֆիբուլայի կոտրվածք էր ստացել: Օվեչկինը շարքից դուրս էր մնացել 4-6 շաբաթով։

Նա Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (868 գոլ) է, առաջատար կանադացի Ուեյն Գրեցկին ունի 894 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա