Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով ուժեղ է գտնվել «Պիտսբուրգ Պինգվինզից»։
«Վաշինգտոնի» վերջին գոլը խփել է Ալեքսանդր Օվեչկինը։ Ռուս հարձակվողը նաև ճանաչվել է հանդիպման առաջին աստղ։
38-ամյա Օվեչկինը NHL-ում գոլերի թիմը հասցրել է 830-ի և 64 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանդացի լեգենդար խաղացող Ուեյն Գրեցկիին (894 գոլ):