Logo

Օվեչկին. «Իհարկե, կցանկանամ մասնակցել 2026թ. Օլիմպիական խաղերին»

21:09 / 14.04.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը հնարավորության դեպքում պատրաստ է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Матч ТВ-ն:

«2026 թվականին Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով մեզնից ոչինչ կախված չէ. Օլիմպիական կոմիտեից է կախված՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ:

Յուրաքանչյուր մարզիկի համար պատիվ է խաղալ իր երկրի հավաքականում։ Եթե ​​նման հնարավորություն ստեղծվի, իհարկե, կցանկանամ խաղալ»,- ասել է «Վաշինգտոն Քեփիթալզի» 39-ամյա ավագը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը պաշտոնական մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկված է 2022 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ