Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանը ներկայացնող ևս մեկ ըմբիշ:
Մ23 տարեկանների Եվրոպայի ու աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը, որը 130 կգ քաշային կարգի որակավորման փուլում 1-1 հաշվով պարտվել էր երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ամերիկացի Քոլթոն Մայքլ Շուլցին, հնարավորություն չի ունենա՝ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու:
Շուլցը 1/8 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է նորվեգացի Օսկար Մարվիկին: Օվասապյանը սփոփիչ գոտեմարտերի կմասնակցեր, եթե ամերիկացին հասներ եզրափակիչ:
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտվեց տուշեով
Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ըմբշամարտի ԱԱ. Դավիթ Օվասապյանը պարտվեց մեկնարկում
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)


