Ուզբեկստանի Սուպերլիգայի 21-րդ տուրում «Նասաֆը» սեփական դաշտում 5-0 հաշվով հաղթել է «Բուխարային»։
Տանտերեից դուբլ է գրանցել «Փյունիկի» նախկին հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որն առաջին գոլերն է խփել նոր ակումբում։
Նիգերիացի ֆուտբոլիստն այս տարվա հուլիսին է պայմանագիր կնքել Քարշի քաղաքը ներկայացնող ակումբի հետ։
«Նասաֆը» 46 միավորով առաջին տեղում է, «Բուխարան» 17 միավորով 15-րդն է։
Ուզբեկստանի Սուպերլիգա, 21-րդ տուր
«Նասաֆ» - «Բուխարա»` 5-0
Խուսային Նորչաև, 13, Յուսուֆ Օտուբանջո, 25, 30, Շարոֆ Մուխիտդինով, 28, Դրագան Չերան, 47


