Logo

«Օսիեկը» ձեռք է բերել Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային իրավունքը

12:44 / 24.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը դարձել է խորվաթական «Օսիեկի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: «Օսիեկը» Երևանի «Արարատ-Արմենիայից» գնել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի արժեքը կազմել է 500 հազար եվրո։

Հիշեցնենք, որ մինչև այս Ստյոպա Մկրտչյանը վարձավճարով էր խաղում խորվաթական ակումբում, որի կազմում մասնակցել է 14 պաշտոնական հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ