Logo

Օսկարը կվերադառնա հարազատ ակումբ

23:50 / 24.12.2024Ֆուտբոլ
null

Բրազիլացի կիսապաշտպան Օսկարն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա չինական «Շանհայ Պորտից» ու կվերադառնա հայրենիք։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ չի երկարաձգելու դեկտեմբերի 31-ին լրացող պայմանագիրն ու տեղափոխվելու է Բրազիլիայի Ա սերիան ներկայացնող «Սան Պաուլո»։

Օսկարը «Սան Պաուլոյի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2004-2010 թթ., 14 խաղում կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Նա 2017 թ. հունվարին 60 միլիոն եվրոյով Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է «Շանհայ Պորտ»։ Բրազիլացին չինական ակումբի կազմում մասնակցել է 248 հանդիպման, դարձել 77 գոլի ու 141 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա