Նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, որը հայտնվել է սկանդալի կենտրոնում, ընդգրկվել է «Նապոլիի»՝ առաջիկա հանդիպման համար նախատեսված հայտացուցակում։
Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Նապոլին» այսօր երեկոյան մրցելու է «Ուդինեզեի» հետ։ Ավելի վաղ «Նապոլիի» TikTok-ի էջում հայտնվել էր Օսիմհենի մասնակցությամբ տեսանյութ, ինչը ֆուտբոլիստին դուր չէր եկել, և վերջինս իր սոցիալական ցանցերից հեռացրել էր «Նապոլիի» վերաբերյալ բոլոր լուսանկարները և ցանկություն հայտնել դատի տալ իտալական ակումբին։
5 խաղից հետո «Նապոլին» 8 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։ 24-ամյա Օսիմհենը մասնակցել է բոլոր խաղերին և դարձել 3 գոլի հեղինակ։