Logo

Օսիմհենը հունվարին կարող է փոխել ակումբը

19:03 / 27.09.2023Ֆուտբոլ
null

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հունվարին կարող է փոխել ակումբը, հաղորդում է Daily Mail-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ նիգերացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Մադրիդի «Ռեալը»: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այս թիմերը կարող են քայլեր ձեռնարկել Օսիմհենի տրանսֆերը գնելու համար: 

Երեկ «Նապոլին» Տիկտոկի էջում Օսիմհենի մասնակցությամբ ծաղրական տեսանյութ էր հրապարակել, որում հարձակվողի վրիպումն էր 11-մետրանոցից «Բոլոնիայի» դեմ խաղում: 

Օսիմհենի գործակալը հայտնել էր, որ դատական հայց է ներկայացնելու ակումբի դեմ, որի կազմում Օսիմհենն անցած մրցաշրջանում նվաճել էր Սկուդետոն ու դարձել Ա սերիայի լավագույն ռմբարկու: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա