«Նապոլին» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի վերաբերյալ:
«Նապոլին» ցանկանում է խուսափել իրավիճակի սրացումից ու հայտնել, որ երբեք չի ցանկացել վիրավորել կամ ծաղրել Վիկտոր Օսիմհենին, որը գանձ է ակումբի համար: Դրա ապացույցն այն է, որ ամռան ընթացքում ակումբը մերժել է ցանկացած առաջարկ, որ ստանում էր Օսիմհենի տրանսֆերի համար:
Սոցիալական հարթակը, հատկապես՝ Տիկտոկը, ունի շատ պարզ, երբեմն՝ կրեատիվ արտահայտչամիջոց: Այս դեպքում կիզակետում Օսիմհենն էր, որին վիրավորելու որևէ միտում ակումբը չի ունեցել», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Տիկտոկի էջում Օսիմհենի մասնակցությամբ ծաղրական տեսանյութ էր հրապարակել, որում հարձակվողի վրիպումն էր 11-մետրանոցից «Բոլոնիայի» դեմ խաղում: Օսիմհենի գործակալն էլ հայտնել էր, որ դատական հայց է ներկայացնելու ակումբի դեմ: